Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում. Վարուժան Գեղամյան

article-image

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը քիչ առաջ տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն