Ի՞նչ է կատարվում հյուսիսային Կոսովոյում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կիրակի երեկոյան ելույթ ունենալով ժողովրդի առաջ, հայտնել էր, որ Կոսովոյի ոստիկանությունը օգոստոսի 1–ի կեսգիշերից ռազմական գործողություններ կսկսի մասամբ ճանաչված պետության հյուսիսում բնակվող սերբերի դեմ։ Երկրի իշխանությունները կարգելափակեն մուտքը նրանց համար, ովքեր չեն ունենա Կոսովոյի փաստաթղթեր, ինչպես նաև հարկադրաբար կվերագրանցեն սերբական պետհամարանիշերը՝ տեղական համարանիշերի։ Նմանատիպ գործողությունների գնալու մասին տեղեկատվությունը հաստատել են նաև Կոսովոյի վարչապետ Ալբերտ Կուրտի գրասենյակից։ Այս մասին գրում է rbc.ru–ն։