ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է․ «Հոգով աղքատների այս իշխանությունը ազգային երեզանք չի ունեցել և չունի։ Նրանք երազում են միայն իրենց պաշտոնները պահելու մասին և դրանից բխող՝ քողարկված կաշառք՝ ամեն ամիս միլիոնավոր դրամի ապօրինի պարգևատրումներ, իրենց շրջապատի համար պետական գնումներ` «ասֆալտի տենդեռներ» և գերշահույթներ, թանկարժեք «պադավատներ», քարտուղարուհիներ, արտասահմանյան գործուղումներ, սեփական բիզնեսն ամեն գնով զարգացնելու համար թուրքի հետ «քիրվայություն»։