«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր 14:00 Կենտրոնի դատարանում վերսկսվում է մեր դատական գործընթացը, իսկ մինչ այդ երեկ, օգտվելով կարճատև դադարից և Աստծո շնորհած ազատությունից, մենք ուխտագնացության գնացինք Գոշավանք, խոնարհվելու և խորհուրդ հարցնելու այնտեղ թևածող Մխիթար Գոշի անմահ ոգուց: