Օրերս հայտնի դարձավ, որ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքսը գաղտի ամուսնացել են։ Դեռևս 2002 թվականին էր Աֆլեքսը Լոպեսին ամուսնության առաջարկություն արել, բայց այդ ժամանակ բանը հարսանիքին չհասավ։ Սկզբում սիրահար զույգը լրագրողների ուշադրության պատճառով հետաձգում էր ամուսնական արարողությունը, իսկ ավելի ուշ հարսանիքն ընդհանրապես չեղարկվեց։ Անցնող տարիների ընթացքում նախկին սիրեցյալներից յուրաքանչյուրը հասցրեց դասավորել անձնական կյանքը տարբեր մարդկանց հետ և զավակներ ունենալ, բայց անցյալ Ամանորը նրանք դիմավորել են մենության մեջ։