Հուլիսի 29-ին ժամը 13:54-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար` Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։