Հուլիսի 24-ին՝ ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը: