ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․ «Արցախ այցի շրջանակներում այսօր ԱՀ Ազգային ժողովում հանդիպել ենք ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետագա համագործակցության հեռանկարները։