Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ հերթական խայտառակությունն է տեղի ունեցել համալսարանում: Համալսարանի աշխատակիցներից մեկը ծեծել է բուհ-ի պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գագիկ Նիկողոսյանին: Պատճառը եղել է ներբուհական աշխատանքային հարաբերությունները երկու պաշտոնյաների միջև: Գագիկ Նիկողոսյանին համալսարանում բնութագրում են, մեղմ ասած, ոչ դրական որակումներով: Համալսարանում գրեթե բոլորը գիտեն, որ հենց նա է կանգնած որոշ մասնագիտությունների փակման հետևում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքագիտության բաժինը հենց նրա գործուն մասնակցությամբ է փակվել, ռուսաց լեզվի ամբիոնն օտար լեզուների ամբիոնին միացնելը նույնպես նրա նախաձեռնությունն է: