Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Չեմ հոգնել ու չեմ հիասթափվել: Հոգնել ու հիասթափվել եմ քաղաքականությունից կատեգորիկ չհասկացող, բայց համառորեն դրանով զբաղվողներից: Հարցերի հարցը ինձ համար մնում է հետևյալը: Արդյո՞ք 44 օրյա պատերազմը և Արցախի կորուստը մեզ փոխելու է և ստիպելու է մտածել: Արդյո՞ք կորուստն ու ցավը վերաիմաստավորել են մեր գերակայությունները, արդյո՞ք մենք քաղել ենք դասեր որպես ազգ և ընկալել ենք ինքնապահպանման մոդելի կարևորությունն ու առաքելությունը: Թե՞ մենք այլևս հենց մեր պետության մեջ բռնել ենք «դե մեզանից բան կախված չի», «թուլացեք և հաճույք ստացեք», «չտեսնելու տանք անցնենք» մոտեցումները և շուտով դառնալու ենք հայկական սփյուռքի ներկայացուցիչներ հենց մեր հայրենիքում: