ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլական իշխանությունը 3 խոստում է տվել ու «Ապագա կա ապագան» կառուցել հետևյալ սյուների վրա՝ 1․ Խաղաղություն, որի գինը չպետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում խոսվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման ու Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին)։ 2․ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում (սահմանի բացում, միջպետական հարաբերությունների հաստատում)՝ առանց նախապայմանների։