Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անցած տարի մի կիլկիի մատնագրով նիկոլական դավաճանական ռեժիմը ձերբակալեց ինձ, այնուհետև իր կամակատար դատավորին մակագրեց իմ ձերբակալության քննությունը: Ադ դատավորը հայտնի թմբկահար Դավիթ Աղամալյանն էր: Թմբկահարը 2 օր ձգեց ու, երբ մի քանի ժամ էր մնացել ապօրինի ձերբակալությանս վճռեց, որ իմ ձերբակալությունը ապօրինի էր: Իմ պաշտպանը բնականաբար Ռուբեն Մելիքյանն էր, բայց ոչ Ռուբենի ոչ էլ առավել ևս իմ մտքով չանցավ արձանագրել, որ «դատավորը գտնվեց իր բարձրունքում»: Ավելին, անմիջապես դատից հետո ես հայտարարեցի, որ դատարանի որոշումը բացառապես պայմանավորված էր հակառակ վճիռ կայացնելու անհնարինությամբ: