«Նախկինների» թեզի գոյությունը այս իշխանության հիմքն է: Կոտրված է «նախկինների» թեզը` արդյունքում չի լինելու Նիկոլի իշխանությունը: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե իշխանությունը իրենից վերցնելու շանս կա, ապա շանս կա այն մարդկանց կողմից, ովքեր նախկին իշխանության դեմ չեն եղել: Հարց է առաջանում՝ ինչպես կարող են Արամ Զավենի Սարգսյանը կամ Էդմոն Մարուքյանը կամ Արման Բաբաջանյանը իշխանափոխություն անել, երբ նրանք իրենց ընդդիմադիր եղած ժամանակ պարտվել են Փաշինյանին: Փաշինյանի համար բոլորն են «նախկին»: Նրանք, ովքեր դեմ են այս իշխանությանը, Փաշինյանի համար «նախկին» են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը: