Յուրաքանչյուր երկրում պետական պաշտոնյաների ընտանիքների համար կան գրված կամ չգրված պրոտոկոլային կանոններ: Պաշտոնատար անձը իր գործունեության հետևանքով լրատվամիջոցների և հանրության շրջանում ավելի մեծ ուշադրության կենտրոնում է լինում, քան սովորական քաղաքացին: Վերոգյրալը վերաբերում է նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներին: Ըստ այդմ, ղեկավարների կամ պաշտոնյաների ընտանիքների անդամները իրենց ամեն մի քայլը կշռադատված կերպով են իրականացնում, որովհետև, ինչպես նշվեց, իրերի բերումով` իրենք ավելի մեծ ուշադրության կենտրոնում են: Քանի-քանի դեպքեր են եղել, երբ պաշտոնյաները ստիպված հրաժարականի դիմումներ են ներկայացրել իրենց հարազատի այս կամ այն արարքի պատճառով: Սակայն լինում են դեպքեր, երբ ղեկավարների կանայք կամ ընտանիքի անդամները ուղղակիորեն թքած են ունենում պետական պաշտոնյայի ընտանիքի անդամին հարիր բոլոր տեսակի էթիկայի նորմերի վրա և ապրում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: