Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի գործընկեր, Այսօր` ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 13:00 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննությունը դռնբաց է լինելու: Հրավիրում ենք լրատվամիջոցների ուշադրությունը` լուսաբանման համար: