Երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ ՌԴ քաղաքացիների են կողոպտել, հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ա. Պրոխորովը, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում իր ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Է. Բալասանյանի և 23-ամյա Ա. Կորչագինի հետ գտնվել են «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ, որոնցից երկուսը ներկայացել են որպես ռուսներ, նրանցից մեկի ձեռքում դանակ է եղել և իրենցից պահանջել են գումար և ոսկի։