Ապրիլի 25-ին Ալեն Սիմոնյանը 5-րդ ալիքի եթերում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է Սիմոնյանը, որ Ադրբեջանը բետոնապատում է իր դիրքերը, պատասխանել է. -Ձեզ հետաքրքի՞ր չի, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանում պատմության մեջ ամենացածր քանակով մահերն են գրանցվել, մեր զինվորները ձեզ հետաքրքիր չե՞ն: Իսկ հետաքրքրիր չի՞, որ Ադրբեջանի Մելլի Մեջլսիում առաջին անգամ Ադբեջանի պատգամավորը խոսում է խաղաղության մասին: