ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։ Խոսքս հատկապես վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։