Տեսչական մարմինը Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարությունում թույլ տրված խախտումների հիմքով դիմել է դատախազություն

article-image

Սույն թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։ Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն