Սեպտեմբերի 25-ին 18 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

article-image

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն - Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում. - Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում. - Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում. - Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում. - Շիրակի մարզի Անի համայնքում. - Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում. - Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում. - Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն