Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մայիսի 4-ին կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ խստորեն դատապարտել էր «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը: Նախարարը այդ թեմային անդրադարձել է նաև իր պաշտոնավարման 100-րդ օրն ամփոփող ասուլիսի ընթացքում: