Այդ հանդիպումով ոգևորված չեն ռուսական քաղաքական շրջանակները: Եվ այդ առումով պարզ է, որ ցանկացած բան, որ Ռուսաստանին դուրս կմղի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներից` Ռուսաստանի մոտ առաջացնելու է զգոնության բարձրացում: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը: