Թղթային զրոյական տեղեկանք այլևս չի պահանջվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Սույն թվականի մարտի 10-ին հայտնել էի, որ 01.04.2022 թ․-ից կվերացվի պարտավորությունների վերաբերյալ թղթային զրոյական տեղեկանք ներկայացնելու պահանջը ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Ինչը և կատարվեց։