ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայնտում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։