«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արմեն Գրիգորյանը սպանվեց ու սպանեց Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, բայց դա երևացող մասն էր։ Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր։ Նա Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական զոհն է։ Արմեն Գրիգորյանը սպանվեց և միաժամանակ ինքն էլ իր հերթին սպանեց։ Սպանեց, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքների պաշտպաններ ներկայացող բազմաթիվ ու բազմազան զանգվածին։