Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի: