Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այդ թվում՝ Ստեփանակերտում ծնվել է 697 երեխա, իսկ շրջաններում ծնունդների առավելագույն թիվը գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29: