Սևան-Երևան ճանապարհին կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի ծառայողներին Ավան վարչական շրջանում մի քաղաքացի հայտնել է, որ Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենայից կրակոցների ձայն է լսել: