«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել «Հայկյան-2021» մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք «Armenia First»–ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ: