Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շախմատի FTX Road of Miami առցանց մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։ Հայ շախմատիստը հաղթել է մրցման քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում` հերթով պայքարից դուրս թողնելով Հնդկաստանի և Լեհաստանի հակառակորդներին։