Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է «Քովիդ-19»-ի դեպքերի աճ: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: