ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու օրերի ընթացքում ընդունել է 2023 ֆիսկալ տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում չորս հայամետ լրացումներ` ի շնորհիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ աշխատանքի։ Այս մասին հրապարակում է արել «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ն։