Վերջին ամիսների ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ծավալուն աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը կասեցնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու և այլ ուղղություններով։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։