Հուլիսի 14-ին, ժամը 04.00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեպսլևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արարատի և Շենգավիթի բաժինների ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։