Այսօր, հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։