ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «ՓԱՓԱԶՅԱՆՆԵՐԸ թուրքերի թիրախում են եղել միշտ… ներիր նրանց Հայաստան Այսօր լրահոսում հայտնված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրը՝ Հանրի Փափազյանն արդեն 80-նն անց է։ Ղեկավարում է Փարզի հայկական ռադիոկայանը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է Ֆրանսիայում։ ՈՒ նաեւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի անվտանգության, պետական կառույցների թիրախում հայտնված անձ։ Քանի որ նա ողջ կյանքը պայքարել է Հայ Դատի, հայության իրավունքների համար։ Դեռ տարիներ առաջ, Թուրքիայում հայտնի լրագրող, խորհրդարանի պատգամավոր Թունջայ Օզքանը թուրքական գաղտնի ծառայության մասին մի աղմկահարույց գրքում հրապարակեց այդ երկրի երբեմնի վարչապետին ներկայացված խիստ գաղտնի տեղեկանք, որտեղ շարադրված էին հայկական թիրախների, ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումները։ Մուրադ Փափազյանի հորը՝ ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը պատրաստվել են պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով ( 1985 թվկանի մայիսի 1-ին), որը խանգրավել է ֆրանսիական իրավապահների զգոնության արդյունքում (նկարներից մեկում գրքի շապիկն է)։