ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել. «Հայաստանի ապազգային իշխանությունների՝ սահմաններ չճանաչող անհանդուրժողականությունը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս գիշեր, առանց բացատրության ու հիմնավորման, արգելվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։