Միքայել Բադալյանի գործի շուրջ տեղի ունեցող իրավական նիհիլիզմը։ Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել բլոգեր Միկա Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ժիրայր Ղարագյոզյանը։ «Ի սկզբանե Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։Սակայն ինչպես հայտնի է նշված օրենքը համարվում է ուժը կորցրած և պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ Միքայել Բադալյանի կողմից կատարված ենթադրյալ արարքը պետք է համապատասղանեցվի 2022 թվականի հուլիսի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին, քանզի ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ Դատարանը չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքն ըստ էության դադարել է գոյություն ունենալ։