ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ հասարակական լայն հնչեղություն ստանալու հանգամանքը և արդեն իսկ տեղում համապատասխան շինարարական աշխատանքների նախաձեռնումը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Գիտական խորհուրդն անհրաժեշտ է համարում իր մասնագիտական ուղղվածության շրջանակներում անդրադառնալ նշված խնդրի հետևյալ երկու հայեցակետերին՝ իրենց ենթակետերով.