ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Երևանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։