Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախնական տարբերակի համաձայն՝ հաջորդ տարվա համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից, այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկմանը: