Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած Արամ Քալանթարյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ ահազանգել է, որ զրկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրամադրվող հատուցումից։ Պատերազմի մասնակիցը բաց նամակ է հասցեագրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Զինծառայողների Իրավունքների Պաշտպանության Ասոցիացիային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Միասնական սոցիալական ծառայությանը, ՀՀ կառավարության ու մի քանի ԶԼՄ-ների.