Հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գնտվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է Lada մակնիշի ավտոմեքենա՝ վնասվածքի հետքերով, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։