ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս շատ է խոսվում քաղաքական ճգնաժամի մասին և դա արդարացված է: Նիկոլը հույս ուներ, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծեն դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, բայց այն շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև Նիկոլի իշխանությունն իր տեսակով ընդունակ չէ ժողովրդավարական համախմբման և քաղաքական համագործակցության: Բացի այն, որ մեր երկրում դժվար է հանդուրժել կապիտուլյացված ու անգործունակ իշխանությանը, կա նաև իշխանության անբարո ու անվստահելի լինելու հանգամանքը: