Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մայիսկա Ն-ն իր վարած ԳԱԶ 3302 բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.9 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, Սյունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։