Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին Բաբաջանյան փողոցից բաժին են բերել 45-ամյա Գագիկ Պ.-ին, որը հունիսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: