Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձվել է նախաքննության մարմնին. կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել

article-image

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել. «Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդհամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը: Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիքի կալանավորումը երկարացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն