Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն աշխատանքային այցով Եվրոպայում է, հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի նախագահի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Պեդրո Մարկեսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։