Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ Երևան քաղաքի դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի վճռեց վերաորակել Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություն), որպես պատիժ նշանակեց 50.000 ՀՀ դրամ տուգանք և, հաշվի առնելով Հայկի գրեթե մեկ ամիս կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ազատեց այդ տուգանքի վճարումից։