ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, չմնաց գեթ մեկ ՔՊ-ական ուսապարկ (ըստ ՔՊ-ի` իրենց պատգամավորները Նիկոլի ուսապարկեր են), որը չխոսեր ընդդիմության մասին: Սա շատ բնական եմ համարում: Ուսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա: Վերջապես բնազդաբար հասկանում են, որ առանց ընդդիմության` խորհրդարան չի լինում: